Ռուսաստանը Հարավային Սուդանին կոչ է արել պատժել բոլոր նրանց, ում արձակած կրակից կործանվել է ՄԱԿ-ին պատկանող ուղղաթիռը՝ դառնալով անձնակազմի ռուս բոլոր անդամների մահվան պատճառ։
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ասված է, թե Մոսկվան հորդորում է Հարավային Սուդանին իրականացնել նման դեպքերի կրկնությունը չկրկնվելու համար անհրաժեշտ քայլեր։
Նույն հայտարարությունում նշվում է, որ ՝՝այս ողբերգական դեպքը՛՛ վտանգի տակ է դնում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության ապագան։
Ըստ տեղից ստացված հաղորդագրությունների, ՄԱԿ-ի ուղղթռին հարվածել են Հարավային Սուդանի բանակային ուժերը՝ այն ապստամբ ուժերին պատկանող ուղղաթռի հետ շփոթելու արդյունքում։
Դեպքը սուր քննադատության է արժանացել նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունի կողմից, որն ասել է, թե ուղղթռի վրա պարզ երեւացել է ՄԱԿ-ի տարբերանշանը։
Հարավային Սուդանը դեպքից անմիջապես հետո հայտնել էր, թե ուղղաթիռը պարզապես կործանվել է։
Խիստ հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահ, Մարոկկոյի դեսպան Մուհամեդ Լուլիչքին՝ ասելով, թե այս դեպքը Հարավային Սուդանում ՄԱԿ-ի մանդատի կոպիտ ոտնահարման փաստ է։