Մատչելի հղումներ

Ապստամբություն` Շրի Լանկայի բանտում


sri lanka
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:33 0:00

Շրի Լանկայի ամենամեծ բանտում կալանավորների կողմից սկսված ապստամբության արդյունքում առնվազն 27 մարդ է սպանվել։ Ծանր վիրավորվել է բարձրաստիճան մի սպա։ Տեղ հասած բանակային ուժերը մինչեւ լուսաբաց կարողացել են իրադրությունը վերցնել վերահսկողության տակ։

Վելիքադայի բանտում ապստամբությունը բռնկվել էր այն բանից հետո, երբ բանտի հատուկ ուժերը սկսել էին թմրանյութերի եւ այստեղ չթույլատրված բջջային հեռախոսների որոնման գործողություններ։
Ականատսեներն ասում են, որ տեսել են, թե ինչպես են ոստիկանները կրակել բանտի ուղղությամբ, որի տանիքից զինված կալանավորները արձակել են պատասխան կրակ։ Կալանավորներին հաջողվել է մուտք գործել բանտի զինանոց եւ ձեռք բերել զենքեր, այդ թվում ինքնաձիգ հրացաններ։

Շարունակվում են տեղանքը մաքրելու, զենքերն առգրավելու եւ փախուստի դիմած կալանավորներին հայտնաբերելու գործողությունները։

XS
SM
MD
LG