Մատչելի հղումներ

Բիլ Քլինթընն ուղեկցում էր Օբամային ընտրարշավի ժամանակ


ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից միայն մի քանի օր առաջ երկրի նախկին նախագահ Բիլ Քլինթընը մասնակցում էր Բարաք Օբամայի ընտրարշավին։

Ելույթ ունենալով Վիրջինիա նահանգի Բրիստով քաղաքում հավաքված ժողովրդի առջեւ՝ Քլինթընը հայտարարեց, թե ինքն իր ձայնը լիովին տալիս է Օբամային։ Հանդիպմանը մասնակցում էր 24 հազար մարդ։

Հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ նախագահական երկու թեկնածուներ Բարաք Օբաման եւ Միթ Ռոմնին մեծապես կախված են ընտրություններում ամենակարեւոր ՝՝խոսքն ասելու՛՛ ունակ Կոլորադո, Ֆլորիդա, Օհայո եւ Վիրջինիա նահանգներից։
Միայն այս 4 նահանգներում հաղթանակ տանելով՝ հնարավոր կլինի վաստակել Սպիտակ տուն մտնելու համար անհրաժեշտ ընտրական հաստատության առնվազն 27Օ ձայները։

Նյու Հեմփշիրում Ռոմնին նորից քննադատում էր Բարաք Օբամային, տրված խոստումները չկատարելու համար։ Այստեղից նա մեկնելու է Այովա, Օհայո, Փենսիլվանիա եւ Վիրջինիա։ Ընտրությունների օրը նա անց է կացնելու իր հայրենի Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում։

Օբաման կիրակի օրը լինելու է Օհայոյում, Նյու Հեմփշիրում, Ֆլորիդայում ու Կոլորադոյում։ Երկուշաբթի օրը կվերադառնա Վիսկոնսին ու Այովա, ապա՝ նորից Օհայո ու կմեկնի իր հայրենի Իլիոնոյս՝ Չիկագոյում սպասելով ընտրության արդյունքներին։

XS
SM
MD
LG