Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում 2 միլիոն մարդ էլեկտրական հոսանք չունի


Նյու Յորքում
please wait

No media source currently available

0:00 0:00:53 0:00

Նյու Յորքում

ԱՄՆ-ի հյուսիսարեւելյան շրջանների ավելի քան 2 միլիոն մարդ դեռեւս զրկված է էլեկտրականությունից։ Չնայած էլեկտրասնուցումը վերականգնվել է Նյու Յորքի ստորին Մանհեթընում, քաղաքի մյուս հատավածների բնակիչները, հատկապես Ստեյթըն կղզում եւ Քուինս թաղամասում մարդիկ հույսը կորցրել են, որ մինչեւ ցուրտ եղանակները սնուցումը կվերսկսվի։

Քաղաքագլուխ Մայքըլ Բլումբերգն էլեկտրականությունից զրկված բնակիչներին, հատկապես մեծահասակներին հորդորել է տեղափոխվել ժամանակավոր կացարաններ, այստեղ տաք մնալու եւ տաք սնունդ ստանալու նպատակով։

Նյույորքցիները զայրացել են, որ փաստորեն չի իրականացվել բնակիչներին անվճար բենզին տրամադրելու նախապես տրված խոստումը։

Իսկ Նյու Ջերսիի նահանգապետ Քրիս Քրիստին ուժի մեջ է մտցրել մի ծրագիր, ըստ որի զույգ թվով վերջացող պետհամարանիշի ավտոմեքենեաները անվճար բենզին կարող են լցնել զույգ օրերին, կենտ համարանիշով ավտոմեքենաները՝ կենտ օրերին։

Քոննեքթիքութ նահանգի թերթերից մեկը հաղորդում է, թե քաղաքական գործիչները մեծապես դատապարտում են նահանգի էլեկտրասնուցման երկու ընկերություններին, քանի որ վերջիններս չեն կարողանում խոստանալ, որ սնուցումը կվերականգնվի միչնեւ երեքշաբթի։

Նախնական հաշվարկների համձայն ՝՝Սենդի՛՛ ծովամրրիկը երկրին հասցրել է մինչեւ 5Օ մլրդ դոլարի վնաս։

XS
SM
MD
LG