Մատչելի հղումներ

Սենդի ծովամրրիկը հասավ ԱՄՆ-ի ափերին


sandy evening
please wait
Embed

No media source currently available

0:00 0:01:21 0:00

sandy evening

ԱՄՆ-ի Ատլանտյան ափի տասնյակ միլիոնավոր մարդիկ նախապատրաստվում են գերհզոր Սենդի փոթորկին, որն ԱՄՆ-ի ժամանակով երեկոյան ժամերին աստիճանաբեր մոտենում է արեւելյան բոլոր նահանգներին։ Կիրակի երեկոյան սկսվեցին հորդառատ անձրեւներ ու շարունակվելու են մի քանի օր՝ ուղորդվելով ուժեղ քամիներով, որոնք վերածվելու են առատ ձյան։
Արտակարգ իրավիճակներ են հայտարարվել Արեւելյան ափի բոլոր նահանգներում։ Դելավերում շաբաթ օրը երեկոյան սկսվել էր մարդկանց պարտադիր տարհանում։
Նյու Յորքում, ջրհեղեղի վտանգի պատճառով փակվել է մետրոն։ Փոթորիկը ժամում 16 կմ արագությամբ շարժվում է դեպի Նյու Յորք: Փոթորիկն այս արեւելյան նահանգներում գրեթե միաժամանակ սկսվելու է Երեւանի ժամանակով առավոտյան 10-ին:
՝՝Ամթրաք՛՛ երկաթուղային ընկերությունը շաբաթ օրվանից դադարեցրել է բազմաթիվ, այդ թվում դեպի մայրաքաղաք Վաշինգտոն ու Նյու Յորք երթուղիները։ Օդանավերը հանվում են օդանավակայաններից, խուսափելու համար օդանավակայանների շեքերի հետ բախումից։ Մինչ այժմ չեղյալ է հայտարարվել 6500 չվերթ:
Եկող մի քանի օրերի ընթացքում ԱՄՆ-ի մոտ 6Օ մլն մարդ կարող է հայտնվել փոթորկի կենտրոնում, զրկվելով էլեկտրականությունից ու հաղորդակցման բոլոր միջոցներից։
Սենդին այստեղ միանալու է ձմեռային երկու փոթորիկների` դառնալով ԱՄՆ-ի պատմության մեջ ամենահզոր փոթորիկներից մեկը:
Երկուշաբթի օրվանից փակ են լինելու Վաշինգտոնում դաշնային կառավարության բոլոր հաստատությունները:
Սենդին սպառնում է մեծ ավերածություններով ու ջրհեղեղներով։
XS
SM
MD
LG