Մատչելի հղումներ

Բերլուսկոնին չի մասնակցի վարչապետի ընտրություններին


berlusconi
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:43 0:00

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, թե եկող ընտրություններում չի դնելու վարչապետի պաշտոնի համար իր թեկնածությունը։ Նա այս մասին հայտարարեց՝ հարկային խախտումների մեղադրանքով իր նկատմամբ մեկ տարվա ազատազրկման որոշում կայացրած դատավորների դեմ անողոք խոսքերով հանդես գալուց հետո։

Բերլուսկոնիի դատավճիռը վերնայված է, եւ Բերլուսկոնին մեկ տարի չի անցկացնելու ճաղերի հետեւում։ Վերջինս նաեւ հայտարարել է, որ իր Ազատության ժողովուրդ կուսակցությունը եկող մի քանի օրերի ընթացքում հանդիպում է անցկացնելու քննարկելու համար վարչապետ Մարիո Մոնտիին ցուցաբերվող աջակցությունից հրաժարվելու հարցը, որը սուր քննադատության այս օրերին արժանանում ֆինանսական խիստ բարեփոխումներ անցկացնելու դեմ սկսված բողոքի ցույցերի ժամանակ։

XS
SM
MD
LG