Մատչելի հղումներ

Սիրիայում հրադադարի առաջին օրը կան մեծաթիվ զոհեր


Սիրիայում հաստատված հրադադարի առաջին օրը սպանվել է 15Օ մարդ։ Այս մասին հաղորդում է Սիրիայի մարդու իրավունքների պաշտապության դիտակ կազմակերպությունը։ Ըստ նույն հաղորդագրության, Դամասկոսի խաղահրապարակներից մեկի մոտ իրականացված ռմբային հարձակման արդյունքում զոհերի մեջ կան երեխաներ։


Նույն օրը բախումներ են տեղի ունեցել երկրի մի քանի հատվածներում, այդ թվում՝ Դամասկոսի արվարձաններից մեկում եւ Ուադի ալ Դաիֆի ռազմական հենակետում։
Հրադադարը խախտելու մեջ երկրի կառավարությունը մեղադրում է ապստամբներին, ընդդիմությունը՝ բանակին։

Հրադադարը կազմակերպել էր ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի խաղաղության բանագնաց Լախդար Բրահիմին, որպեսզի մահմեդական Էիդ ալ Ադհայի տոնական օրերն անցնեին խաղաղ պայամններում։ Այս տոնն ազդարարում է դեպի Մեքքա հաջի ավարտը։

XS
SM
MD
LG