Ճապոնիան հայտարարում է, թե չինական պետական նավեր են մուտք գործել Արեւելաչինական ծովում Տոկիոյի կողմից վերահսկվող վիճահարույց տարածքներ, երբ երկու երկրների միջեւ տարածքային պատկանելության խնդրի շուրջ վիճաբանությունները շարունակվում են։ Ճապոնիայի սահմանապահ ուժերի հետախուզական նավերը 22 կմ հեռավորությունից մի քանի ժամ շարունակ հետեւել են չինական նավերին։
Առաջին անգամն է, որ չինական որեւէ նավ մուտք է գործում այս հատվածներ։ Այդ պատճառով Ճապոնիայի արտգործնախարարությունը հանդես է եկել ՝՝խիստ խոսքերով՛՛։ Չինաստանի արտգործնախարարությունը պատասխանել է, թե իր նավերը ՝՝սովորականի պես հսկողություն են իրականացրել երկրի սահմանները պաշտպանելու համար՛՛։
Կողմերն անցյալ շաբաթ գաղտնի բանակցություններ էին անցկացրել Շանհայում՝ լուծելու համար կղզիների շուրջ խնդիրը։ Ճապոնիայի մամուլը նաեւ հաղորդել էր, որ այս պահին էլ պատրաստական աշխատանքներ են ընթանում եկող շաբաթ բանակցությունների նոր փուլ սկսելու համար։
Այլ հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Քըրթ Քեմփբելը Ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ լավ հարաբերությունները վերականգնելու կարեւորությունը՝ շեշտելով, որ այն բխում է ոչ միայն երկու երկրների, այլ նաեւ ասիա-խաղաղօվկիանոսյան ամբողջ տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի շահերից։
Շատերն են Պեկինում դժգոհում այս խնդրում Վաշինգտոնի ՝՝կողմնակալ՛՛ դիրքից, ինչի արդյունքում Պեկինն այս շաբաթասկզբին մերժեց այս հակամարտության մեջ միջնորդի դերով հանդես գալու ԱՄՆ-ի դիվանագիտական պատվիրակության ջանքերը, երբ փոխվարչապետը շեշտեց ՝՝այս հարցում Չինաստանի հաստատուն դիրքը՛՛։