Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական թեկնածուները փորձում են գրավել չկողմնորոշված ընտրողներին


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ընտրարշավի շրջանակներում հինգշաբթի օրը մեկնելու է Ֆլորիդա, Վիրջինիա, Իլյինոյս եւ Օհայո։ Իլյինոյսում նա նույն օրը մասանակցելու է ընտրություններին եւ քվեատուփն է գցելու իր քվեաթերթիկը, քանի որ իր հայրենի նահանգում թույլատրված է վաղ քվեարկությունը։ Հինգշաբթի երեկոյան Օբաման կվարադառնա Վաշինգտոն։
Օբամայի հանրապետական մրցակից Միթ Ռոմնին ամբողջ օրն այսօր մնալու է Օհայոյում՝ այցելելով Ցինցինատի, Ուորթինգթոն եւ Դիֆայընս քաղաքները։

Վերընշված նահանգները կարող են վճռորոշ լինել ընտրությունների ելքի համար, քանի որ այս նահանգները կարող են նպաստել, որ նրանցից որեւէ մեկը ստանա ընրական հաստատության ձայների 27Օ-ը, ինչն անհրաժեշտ է ընտրություններում հաղթանակի համար։ Միթ Ռոմնիի այցն Օհայո մեկ անգամ եւս ընդգծում է այն փաստը, որ որեւէ հանրապետական չի հաղթել Սպիտակ տան համար մղվող պայքարում՝ առանց այս նահանգում հաղթանակ ապահովելը։

Ու քանի որ թեկնածուներն ընտրություններից մի քանի օր առաջ ունեն գրեթե հավասար աջակիցներ, վերջին փորձերն են անում մինչ այժմ չկողմնորոշված հասարակության աջակցությունը ստանալու նպատակով։
XS
SM
MD
LG