Մատչելի հղումներ

Թուրքիայի նախարարը հորդորում է դադարեցնել Օջալանի համար սկսված հացադուլը


Թուրքիայի արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինն այսօր հանդիպում է ունեցել Սինջանի բանտի կալանավորների հետ՝ կոչ անելով նրանց դադարեցնել արդեն 43-րդ օրը շարունակվող հացադուլը։ Նախարարը սակայն չի մեկնաբանել կալանավորների գլխավոր պահանջը։ Իսկ մոտ 635 կալանավորներ երկրի 58 տարբեր բանտերում հացադուլների միջոցով պահանջում են դադարեցնել Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մեկուսացումը, որը ցմահ բանտարկության պատիժն է կրում Մարմարա ծովում գտնվող Իմրալի կղզու բանտում։

՝՝Ձեր օրգանիզմի, ընդհանուր առողջության ու ձեր ընտանիքների համար կարեւոր է, որ ավարտեք այս ակցիան՛՛, լրագրողների առաջ հայտարարել է արդարադատության նախարարը Անկարայի մոտակայքում գտնվող Սինջանի բանտի կալանավորների հետ հանդիպումից հետո։

Ինչպես ՝՝Ամերիկայի Ձայն՝՝-ի թղթակիցն է հաղորդում, բանտերի կալանավորներից մի քանիսի առողջական վիճակն արդեն շատ վտանգավոր է դարձել նրանց կյանքի համար։ Արդարադատության նախարարության պաշտոնատար որոշ անձինք հիշեցրել են, որ նման իրավիճակներում պետությունն ունի միջամտության իրավունք։
XS
SM
MD
LG