Պակիստանի իշխանությունները հայտնում են, որ երկրի հյուսիարեւմտյան մի հատվածում ամերիկյան անօդաչու թռչող օդանավերից մեկի գրոհի արդյունքում առնվազն 3 մարդ է սպանվել։ Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում գտնվող Հյուսիսային Վազիրիստանի Միրան Շահ քաղաքին է հարվածել երեք հրթիռ։ Այս հատվածը հայտնի է որպես ալ Քաիդայի եւ Թալիբանի զինված ուժերի հավաքատեղի։
Ըստ նույն հաղորդագրությունների, սպանվածների մեջ կա մեկ կին։
Այս ամսվա ընթացքում սա նման արդեն երրորդ հարձակումն էր այս շրջանում։ Նախորդ երկու գրոհների արդյունքում այստեղ սպանվել էր առնվազն 21 զինյալ։
Պակիստանը շարունակ մեղադրում է ԱՄՆ-ին անօդաչու թռչող օդանավերով օդային իր սահմանը խախտելու եւ իր ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ։ Սակայն ամերիկացի պաշտոնատար անձինք հայտարարում են, թե նման հարձակումները զինյալներին պարտության մատնելու գլխավոր միջոցն է։