Մատչելի հղումներ

Սիրիայում չեն երեւում հրադադար հաստատելու պատրաստակամության նշաններ


Սիրիայի ռազմաօդանավերը գրոհներ են իրականացրել Մաարեթ ալ Նուման քաղաքում գտնվող ապստամբ ուժերի ռազմավարական կենտրոնի վրա՝ հարցականի տակ դնելով այս շաբաթ սկսվող մահմեդական տոների կապակցությամբ հրադադար հաստատելու միջազգային ջանքերը։ Այստեղ ապստամբները դիրքեր են գրավել՝ անցյալ ամիս քաղաքը գրավելուց հետո։ Այսպիսով նրանց հաջողվել է խզել կապը մայրաքաղաքի եւ երկրի հյուսիսային ֆինանսական կենտրոն համարվող Հալեպի միջեւ։

Ըստ որոշ տեղեկությունների, Սիրիայի ապստամբ ուժերը մարտեր են մղում մոտակայքում գտնվող ռազմական հենակետերից մեկում ծուղակի մեջ հայտնված կառավարական ուժերի դեմ։ Նույն աղբյուրների համաձայն, ոչ կառավարական ուժերը եւ ոչ էլ ապստամբները ցույց չեն տալիս հրադադար հաստատելու որեւէ նշան, ինչի հորդորներով էր այստեղ ժամանել ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի բանագնաց Լախդար Բրահիմին։ Բրահիմին Դամասկոսից վերադարձել է հրադադարի մասին առանց խոստումներ ստանալու։

Այլ հաղորդագրությունների համաձայն, սիրիական հակաօդային մի արկ է ընկել Թուրքիայի տարածքում՝ հարվածելով Հաթայի գավառի բժշկական կենտրոնին։ Նույն հաղորդագրության համաձայն, Լիբանանը դարձել է երրորդ երկիրը, որտեղ այսօր կա սիրիացի ավելի քան 1ՕՕ հազար փախստական։
XS
SM
MD
LG