Մատչելի հղումներ

Երկնային անկրկնելի երեւույթ՝ հոկտեմբերի 23-24-ին


Հոկտեմբերի 23-ի գիշերը, լույս 24-ի առավոտյան տեղի կունենա երկնային մի անկրկնելի երեւույթ, երբ Հերգենրոթեր եւ Քաթալինա գիսաստղերը կանցնեն միմյանց մոտով, ինչպես հսկա օվկիանոսում երկու նավեր։ Սլուհ տիեզերական խցիկը կենդանի հաղորդումներ կտրամադրի այս հետաքրքրաշարժ ու տպավորիչ տեսարանի մասին։ Տիեզերքի հրաշքներով զմայլվողները Երեւանի ժամանակով հոկտեմբերի 24-ի առավոտ ժամը մեկից կարող են անվճար դիտել այդ տեսարանն՝ այցելելով www.slooh.com ինտերնետային էջը։

Հերգենրոթեր գիսաստղը, որի ուղեծրային մեկ պտույտը կազմում է 6923 տարի, վերջին վեց շաբաթների ընթացքում ցույց է տվել մի քանի բոցավառումներ, որոնք բոլորն էլ գրանցվել են Սլուհ աստղադիտակի կողմից։ Բոցավառումները սովորաբար նշանակում են, որ գիսաստղի միջուկը սկսում է բաժանվել, ինչն էլ պատճառ է դարձել ամեն գիշեր երկնքում նրան հեշտությամբ նկատելու համար։

Ինչպես աստղագետներն են ասում, ISON գիսաստղին հաջորդ տարի այս օրերին հնարավոր կլինի տեսնել անզեն աչքերով, իսկ դրանից մի քանի ամիս անց Ռոզետա անվանումը կրող տիեզերանավը վայրէջք կկատարի մեկ այլ գիսաստղի վրա։
XS
SM
MD
LG