Մատչելի հղումներ

Ասադի խոսքերով, Սիրիան աջակցում է բանագնացի ջանքերը


Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում շաբաթ օրն իրականացված ռմբային մի հարձակման արդյունքում 13 մարդ է սպանվել։ Հարձակումը տեղ է ունեցել այն պահին, երբ նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպում էր անցկացնում ՄԱԿ-ի եւ Արաբական լիգայի խաղաղության բանագնաց Լախդար Բրահիմին՝ կոչ անելով Ասադին ապստամբ ուժերի հետ սկսել հրադադար։
Հանդիպումից հետո Բրահիմին ասել է, թե ինքը հրադադարի ծրագիրը քննարկել է ընդդիմության հետ՝ ստանալով հրադադարը հարգելու խոստումներ, սակայն ոչ հավաստիացումներ։

Սիրիայի պետական ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ասադը Բրահիմիին ասել է, որ Սիրիան աջակցում է բանագնացի ջանքերը եւ բաց է երկրի ինքնիշխանությունը հարգելու սկզբունքի վրա հիմնված խնդրի լուծման եղանակներին։
Մահմեդական տոների կապակցությամբ հոկտեմբերի 26-ից հրադադար հաստատելու կոչերով են հանդես եկել նաեւ ՄԱԿ-ի ու Արաբական լիգայի գլխավոր քարտուղարները։

Մեծ Բրիտանիայից գործող Սիրիայի մարդու իրավունքների դիտակ կազմակերպության տվյալներով Սիրիայում միայն անցած կիրակի օրը սպանվել է 118 մարդ, որոնցից 53-ը՝ քաղաքացիական անձինք, 19՝ ապստամբներ, 4-ը՝ դասալիք զինվորականներ, 42-ը՝ բանակի զինվորներ ու սպաներ։
XS
SM
MD
LG