Մատչելի հղումներ

Իսրայելում կործանվել է անօդաչու մի օդանավ


Իսրայելի օդային ուժերը երկրի օդային տարածքում կործանել են անօդաչու թռչող ու առանց տարբերանշանների մի օդանավ։ Բանակային ուժերի խոսնակն ասել է, որ դեռեւս պարզ չէ, թե որ երկրին է պատկանում թռչող հետախուզական սարքը։ Սակայն, նրա խոսքերով, սարքն անցել է Միջերկրական ծովի վրայով։

Այն հայտնաբերվել է մինչեւ Իսրայելի օդային տարածքում հայտնվելը, եւ ռազմական օդանավերի կողմից կործանվել կիրակի առավոտյան, Իսրայելի տարածք մուտք գործելուց անմիջապես հետո։

Պաշտպանության նախարարության պաշտոնյաները որեւէ մանրամասնություն չեն հայտնում անօդաչու թռչող սարքի մասին։ Սակայն ստացված որոշ տեղեկությունների համաձայն, այն զինված չի եղել ռումբերով։ Կասկածներ կան, որ այն Իսրայել է ուղարկել Լիբանանից գործող եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբուլլահ խմբավորումը։

XS
SM
MD
LG