Print
Սուդանի զինված ուժերը տեղեկացնում են, որ երկրի մայրաքաղաք Խարթումի մոտակայքում կործանվել է ռազմական մի օդանավ, ինչի արդյունքում զոհվել է 13, վնասվածքներ ստացել՝ 9 մարդ։ Բանակի խոսնակն ասել է, թե ՝՝Անտոնով 12՛՛ բեռնատար օդանավի անձնակազմը մինչեւ գյուղական մի հատվածում օդանավի կործանումը տեղեկացրել է շարժիչում առկա ինչ որ անսարքության մասին։ Օդանավը ռազմական սարքավորումներ եւ զինվորական անձնակազմ էր տեղափոխում Խարթումից դեպի Դարֆուրի մարզ, որտեղ 2ՕՕ3 թվականից ի վեր բախումներ են տեղի ունենում կառավարական ու ապստամբ ուժերի միջեւ։