Մատչելի հղումներ

Ռմբային հարձակումներ՝ Իրաքի շիա մահմեդական բնակչության դեմ


Ռմբային մի շարք հարձակումներ են կիրակի օրն իրականացվել Իրաքի շիա մահմեդական բնակչության, անվտանգության ուժերի եւ այլ թիրախների դեմ։ Ութ քաղաքներում տեղի ունեցած պայթյունների արդյունքում առնվազն 26 մարդ է սպանվել:

Ամենամահաբեր հարձակումն իրականացվել է ալ Քաիդայի նախկին հենակետ Թաջի քաղաքում, որտեղ երեք ավտոմեքենաներում տեղադրված ռումբերը պայթել են մի քանի րոպեների տարբերությամբ։
Հարավային Քութ քաղաքում հարձակմանը զոհ է գնացել երեք ոստիկան։ Երկու ոստիկան է սպանվել հյուսիսային Բալադ Ռուզ քաղաքում։
Որեւէ խմբավորում դեռեւս չի ստաձնել հարձակումների պատասխանատվությունը։

Նման հարձակումներ այստեղ սովորաբար իրականացնում է ալ Քաիդայի տեղական մարմիններից Իրաքի իսլամական պետություն կազմակերպությունը, որը հայտարարել է, թե Իրաքում սկսել է հարձակումների նոր փուլ ընդդեմ շիաների։

Երեք շաբաթ առաջ մեկ օրվա ընթացքում ռմբային նման հարձակումների զոհ գնաց ավելի քան 9Օ մարդ, երբ Իրաքի դատարանը մահվան դատավճիռ կայացրեց երկրից խույս տված սուննի մահմեդական փոխնախագահի նկատմամբ։
XS
SM
MD
LG