Մատչելի հղումներ

Մահմեդականները Բանգլադեշում այրել են բուդդայական մի քանի տաճար


A Buddhist temple burnt by Muslims is seen in Cox's Bazar, Bangladesh, September 30, 2012.
A Buddhist temple burnt by Muslims is seen in Cox's Bazar, Bangladesh, September 30, 2012.
Բանգլադեշի հարավում մահմեդական հարյուրավոր մարդիկ այրել են բուդդայական տաճարներ, բողոքելով, որ բուդդայական մի մարդ հակամահմեդական նկարներ է զետեղել Facebook ինտերնետային ցանցում։
Բուդդայական մեծամասնություն ունեցող Բիրմային սահմանակից, Քոքս Բազար անվանումը կրող շրջանում մահմեդականներն այրել են բուդդայական հինգ տաճար ու տասնյակ տներ։
Ոստիկանությունը հաղորդում է, որ կիրակի օրն առավոտյան սկսված ապստամբությունը երեկոյան հայտնվել է վերահսկողության ներքո։
Զոհերի կամ տուժածների մասին մանրամասնություններ չեն հաղորդվում։
XS
SM
MD
LG