Մատչելի հղումներ

Սիրիայում կատաղի մարտեր են սկսվել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ


Սիրիայում կատաղի մարտեր են սկսվել կառավարական եւ ընդդիմադիր ուժերի միջեւ, երբ Ազատ Սիրիայի բանակը հայտարարել է իր հրամանատարությունը Թուրքիայից Սիրիա տեղափոխելու մասին։ Ըստ ընդդիմադիր ուժերից ստացված հաղորդագրությունների, անհանգստությունների ամենամեծ ալիքն այս պահին Հալեպ քաղաքում է, որտեղ երկրի զինված ուժերը շուրջկալներ են սկսել՝ ապստամբներին իրենց գլխավոր ուժերից անջատելու նպատակով։

Ազատ Սիրիայի բանակի հրամանատարներից գնդապետ Ռիադ ալ Ասադն ասել է, թե իր ուժերը պատրաստվում են շուտով գրոհել Դամասկոսը։ Սիրիայի ընդդիմադիր ազգային խուրհրդի անդամ Աուսամա Մոնաջեդի խոսքերով, հրամանատարությունը Սիրիա տեղափոխելու հանգամանքը մեծապես կնպաստի ապստամբ ուժերի հաջողությանը։

՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ին տված հարցազրույցում Մոնաջեդն ասել է, թե ապստամբ ուժերը զարգացրել են իրենց մարտավարությունն ու ռազմավարությունը, ինչպես նաեւ ստացել նոր զինատեսակներ, սակայն ներկայումս պատրաստ չեն գրավել մայրաքաղաքը։
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նախորդ օրն ասել էր, թե ընդդիմադիր ուժերը երբեք չեն կարողանա հաղթանակ տանել Դամասկոսը գրավելու գործողություններում։

Իսկ ինչպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն է ասել, Սիրիայի կառավարութունն ու ընդդիմությունը ռազմական եղանակը համարում են ճգնաժամը լուծելու միակ ուղին։ Նրա խոսքերով, եկող շաբաթ անցկացվելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի գլխավոր թեման լինելու է Սիրիայի ճգնաժամը։

XS
SM
MD
LG