Կանադան ուրբաթ օրն էր հայտարարել Թեհրանում իր դեսպանությունը փակելու եւ Կանադայից Իրանի դիվանագետներին հետ ուղարկելու որոշման մասին։ Երկրի արտգործնախարար Ջոն Բեըրդն ասել էր, թե Օտտավան ՝՝Իրանի կառավարությունը համարում է համաշխարհային խաղաղության ու անվտանգության համար ամենամեծ սպառնալիքը՛՛։ Նա նշել էր մի քանի հանգամանք, այդ թվում՝ Իրանի միջուկային ծրագիրը, Սիրիային Իրանի կողմից հատկացվող ռազմական օժանդակությունը եւ Իսրայելի նկատմամբ թշնամական վերաբերմունքը։ Նա հայտարարել էր նաեւ, թե Իրանն ահաբեկչությունները հովանավորող երկիր է։
Օտտավայում Իրանի դեսպանատան վրա փակցվել է պարսկերեն մի գրություն, որտեղ ասված է, թե ՝՝դեսպանությունը փակվել է Կանադայի կողմից ընդունված թշնամական որոշման պատճառով՛՛։
Իսրայելի վարչապետ Բենյամին Թեթանյահուն գովեստի խոսքերով է հանդես եկել Կանադայի ընդունած որոշման մասին, շեշտելով, որ այն մի ուժեղ ուղերձ է՝ հղված ամբողջ
աշխարհին։
ԱՄՆ-ի պետքարտուղարության մամլո խոսնակներից մեկի խոսքերով, ԱՄՆ-ը ցանկանում է , որ բոլոր երկրները միանան Իրանը մեկուսացնելու ջանքերին։
Կանադայում Իրանի դիվանագետներն արդեն հեռացել են երկրից։