Մատչելի հղումներ

Հաքքանին կարող է լրացնել ահաբեկչական խմբերի ցուցակը


US Secretary of State Hillary Clinton speaks during a joint news conference with New Zealand's Prime Minister John Key (not pictured) in Rarotonga August 31, 2012.
US Secretary of State Hillary Clinton speaks during a joint news conference with New Zealand's Prime Minister John Key (not pictured) in Rarotonga August 31, 2012.

Լրանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից երկրի արտգործնախարար Հիլարի Քլինթընին տրված ժամանակը, որի ընթացքում վերջինս պիտի որոշում կայացներ այն մասին, թե արդյոք Պակիստանում գործող Հաքքանիի ցանցը համարվելու է ահաբեկչական կազմակերպություն, թե՝ ոչ։ Իսկ խմբին ահաբեկչական անվանելու փաստը կարող է բարդացնել Աֆղանստանում հաշտեցման գործընթացը եւ Պակիստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները։

Քլինթընն ասել է, թե մինչեւ Կոնգրեսի կողմից տրված վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 9-ը, ինքը հանդես կգա այս կազմակերպության մասին հայտարարությամբ։

Ալ Քաիդայի եւ Թալիբանի հետ կապեր ունեցող այս կազմակերպության մի շարք ղեկավարներ արդեն իսկ ենթարկվում են ԱՄՆ-ի պատժամիջոցներին, սակայն Կոնգրեսը պարտադրում է, որ Հաքքանիի ամբողջ ցանցը որակվի ահաբեկչական՝ այն համարելով Աֆղանստանում ԱՄՆ-ի ու նրա դաշնակից ուժերի համար ամենամեծ սպառնալիքը։
Իսկ քանի դեռ մոտենում է վերջնաժամկետի ավարտը, մամուլում հաղորդագրություններ են հրապարակվում այս հարցում Օբամայի վարչակազմում առկա տարաձայնությունների մասին, երբ ոմանք պնդում են, որ որպես ուժի ցուցադրում ԱՄՆ-ը պիտի այն ճանաչի որպես ահաբեկչական խմբավորում, ոմանք՝ գտնում, որ տարածաշրջանում հարկավոր է լինել շրջահայաց։

Որեւէ խումբ ահաբեկչական հայտարարելու պարտավորությունը կրում է ԱՄՆ-ի արտգործնախարարը։

Հաքքանին ահաբեկչական խմբավորումների ցանկի մեջ ընդգրկելու հանգամանքը կարող է վնասել Աֆղանստանի հակամարտությունը դադարեցնելու ջանքերը, քանի որ այդ դեպքում դժվար կլինի Հաքքանիի անդամներին ընդգրկել նոր կառավարության կազմում։

XS
SM
MD
LG