Մատչելի հղումներ

ՀԱՀ-ի հանքափորները չեն մեղադրվի որպես մարդասպաններ


Հարավային Աֆրիկայի Հանրապետության դատախազները հանել են 27Օ հանքափորների նկատմամբ նախապես ներկայացված սպանության մեղադրանքները։ Նրանց նախապես մեղադրում էին ոստիկանության կողմից 34 հանքափորների սպանության գործում իրենց մեղքն ունենալու մեջ։

Հանքափորները սպանվել էին օգոստոսի 16-ին սկսված ապստամբության ժամանակ, երբ Լոնմինի պլատինիումի հանքում ոստիկանությունը խառը կրակ էր բացել իր ուղղությամբ վազող ամբոխի վրա։

Վերջնական մեղադրանքներ կներկայացվեն հետաքննության ավարտից հետո։

Այս երկրում ապարտեիդի ժամանակներից մնացած օրենքի համաձայն, հանքափորներին կարելի է մեղադրել այս սպանությունների մեջ, եթե անգամ կրակն արձակել են ոստիկանները։

Դատախազները հայտարարել են, թե ոստիկանությունը ստիպված է եղել կրակել հանքափորներին, քանի որ գործադուլավորները ոստիկանության վրա են հարձակվել մահակներով եւ նույնիսկ արձակել հրազենային մի կրակ։

Հիշեցնենք, որ Յոհաննեսբուրգի մոտակայքում գտնվող պլատինիումի հանքի հանքափորները գործադուլը սկսել էին օգոստոսի սկզբին՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։ Մինչ 34 հանքափորների սպանությունը տեղի ունեցած բախումների ժամանակ 1Օ մարդ էր սպանվել, այդ թվում՝ երկու ոստիկան։

XS
SM
MD
LG