Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում գործել ՝՝արդար ու թափանցիկ՛՛


ԱՄՆ-ի պետքարտուղարը կոչ է անում Չինաստանին՝ Խաղաղ օվկինանոսի հարավում գործել ՝՝արդար ու թափանցիկ՛՛ եղանակով։

Քուքի կղզիներում անցկացվող Խաղաղօվկիանոսյան վեհաժողովում ելույթ ունենալով՝ Հիլարի Քլինթընն անդամ 16 երկրների ներկայացուցիչների առջեւ հայտարարել է այս տարածաշրջանին 32 միլիոն դոլար հատկացնելու ԱՄՆ-ի ծրագրի մասին, որի նպաակը երկրագնդի ջերմացման դեմ պայքարն է եւ ծովի բնապահպանությունն ապահովելը։

Քլինթընն իր խոսքում չշեշտել է այս տարածաշրջանում չին-ամերիկյան աճող մրցակցությունը՝ հայտարարելով միայն, որ հարավխաղաղօվկիանոսյան տարածքը շատ մեծ է ԱՄՆ-ի ու Չինաստանի կողմից շահավետ գործարքներ կնքելու համար։

Սակայն նա հորդորել է Չինաստանին մեծացնել այս տարածաշրջանին հատկացվող օգնության ծավալները։

Մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, թե Չինաստանն այստեղ իր ներդրումներով շահագործում է պաշարները՝ տեղի բնակչության հաշվին։

Քուքի կղզիներից ԱՄՆ-ի արտգործնախարարը ճամբորդելու է դեպի Ինդոնեզիա, Չինաստան, Բրունեյ, Արեւելյան Թիմոր, ապա՝ Ռուսաստան։

XS
SM
MD
LG