Print
Փոթորկի քամու արագությունը հասնում է ժամում 2ՕՕ կիլոմետրի։ Բոլավեն անվանումը կրող փոթորիկը հարվածելու է Օկինավա կղզուն՝ այստեղ բերելով կես մետր տեղումներ։ Թայֆունի ժամանակ օվկիանոսի ալիքների բարձրությունը հասնելու է 12 մետրի։
Իսկ ահա Թայվանում ուրբաթ օրը տեղի ունեցած Թայֆունից հետո սկսվել են մաքրման աշխատանքներ, չնայած այն հանգամանքին, որ օդերեւութաբանները զգուշացնում են դրա վերադարձի հնարավորության մասին։ Թեմբին անվանումը կրող թայֆունը համարվում է այս կղզում անցած մեկ դարի ընթացքում գրանցված ամենաուժգին փոթորիկը։ Երկրի մայրաքաղաք Թայփեյն այսօր նման է ուրվական քաղաքի։