Մատչելի հղումներ

Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասավ 25Օ-ի


iran earthquake
please wait
Embed

No media source currently available

0:00 0:00:33 0:00
Direct link

iran earthquake

Դադարեցվել են Իրանի հյուսիսարեւմտյան հատվածի հարյուրավոր գյուղերի հարվածած երկրաշարժի զոհերի որոնման աշխատանքները։ Վերջին տվյալների համաձայն, շաբաթ օրը երեկոյան տեղի ունեցած երկրաշարժին զոհ է գնացել մոտ 25Օ մարդ, կան հազարավոր վիրավորներ։

Ինչպես ներքին գործերի նախարար Մուսթաֆա Մոհամեդ Նաջարն է ասել, այժմ հարկավոր է հոգալ ողջ մնացածների կարիքները, նրանց ապահովել կացարաններով ու սննդամթերքով։

Ամերիկյան երկրբանական հաստատության տվյալներով, երկրաշարժն ունեցել է 6.4 բալ ուժգնություն։ Դրան 11 րոպե անց հաջորդել է 6.3 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը։ Մոտակա Թավրիզ քաղաքում մեծ ավերածություններ չեն գրանցվել։

Սակայն լիովին ոչնչացել կամ մեծ վնասներ է կրել այս հատվածում գտնվող 6ՕՕ գյուղերի կեսը։ Նախագահ Մահմուդ Ահմադինեջադը տվել է անմիջապես բնակարանաշինություն սկսելու հրահանգ, քանի դեռ չի սկսվել ցրտաշունչ ձմեռը։

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան է մնացել ավելի քան 16 հազար մարդ։ Այս պահին Կարմիր մահիկ կազմակերպության բեռնատարները տեղ են հասցնում վրաններ, երբ վիրավորներին օգնություն ցուցաբերող շտապ օգնության հարյուրավոր անձնակազմեր դեռեւս տեղում օգնություն են ցուցաբերում տուժածներին։
Օգնության աշխատանքներին են մասնակցում շրջակա 14 գավառների մարդիկ։


Հիշեցնենք, որ երկրաշարժային գոտում գտնվող Իրանում 2ՕՕ3 թվականին տեղի ունեցած 6.6 բալ ուժգնությամբ երկրաշարժի հետեւանքով 31 հազար մարդ էր զորհվել։


Հետերկրաշարժային ցնցումներն Իրանում այս պահին շարունակվում են։


XS
SM
MD
LG