Մատչելի հղումներ

Քլինթընը Թուրքիայում քննարկում է Սիրիայի խնդիրը


ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընը Թուրքիայում այսօր քննարկում է Սիրիայի խնդիրը՝ մեկ օր այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց, թե նոր պատժամիջոցներ է սահամնելու Դամասկոսի եւ նրա աջակից երկրների նկատմամբ։

Քլինթընը Ստամբուլ է մեկնել շաբաթ օրը՝ աֆրիկյան երկրներ կատարած 11-օրյա ճամբորդությունից հետո։

ԱՄՆ-ի արտգործնախարարն այստեղ հանդիպելու է երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեք Թայիփ Էրդողանին, արտգործնախարար Դավութօղլուին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ քննարկելու համար հարեւան Սիրիայի դեմ որդեգրվելիք դիրքը։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության ահաբեկչությունների եւ ֆինանսական հետաքննությունների բաժնի ղեկավար Դեյվիդ Քոհենն ուրբաթ օրը դատապարտել էր Հեզբոլլահ կազմակերպությանն ու Իրանի իշխանություններին՝ Սիրիայի ժողովրդի դեմ իրականացվող բռնություններին աջակցելու համար։
Քլինթընն այս ուղեւորության ժամանակ տեղեկություններ է հավաքելու նախագահ Բարաք Օբամայի համար, որպեսզի վերջինս որոշի Սիրիայի ընդդիմադիր շարժմանը հատկացվող օգնության ձեւերը։

Ընդդիմության զինված ուժերի հրամանատար Մալեք ալ Քուրդին ՝՝Ամերիկայի Ձայն՛՛-ի պարսկական ծառայությանը տեղեկացրել է, որ ապստմբներն ունեն միջազգային օգնության մեծ կարիք։

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ ապստամբներին կտրամադրի 8 միլիոն դոլար համարժեք հաղորդակցության միջոցներ։

XS
SM
MD
LG