Մատչելի հղումներ

Հայաստանի քաղաքացիներին չի թույլարտվելու Թուրքիայում գնել անշարժ գույք


129 պետությունների քաղաքացիներին թույլ կտրվի Թուրքիայում անշարժ գույքի գնումն առանց որևէ վերապահումների, մինչդեռ 52 այլ պետությունների քաղաքացիների մուտքը դեպի երկրի անշարժ գույքի շուկա կլինի սահմանափակ

«Հայաստանի, Սիրիայի, Հյուսիսային Կորեաայի, Նիգերիայի, Կուբայի և Եմենի քաղաքացիներին չի թույլատրվելու գնել անշարժ գույք Թուրքիայում նույնիսկ այն բանից հետ, երբ այս երկրի կառավարությունը թուլացնի օտարերկրացիների կողմից Թուրքիայում անշարժ գույք գնելուն ներկայացվող պահանջները»:

«Բլումբերգ» գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ» պարբերականը հաղորդել է, որ 129 պետությունների քաղաքացիներին թույլ կտրվի Թուրքիայում անշարժ գույքի գնումն առանց որևէ վերապահումների, մինչդեռ 52 այլ պետությունների քաղաքացիների մուտքը դեպի երկրի անշարժ գույքի շուկա կլինի սահմանափակ:

Գործակալության վկայությամբ, նման օրինագիծ է նախապատրաստել Թուրքիայի նախարարների խորհուրդը: Նախագիծը, որը տասը տարվա ընթացքում կարող է օտարերկրյա կապիտալի ևս 300 միլիարդ դոլար բերել երկրի բյուջե, սպասում է կառավարության հավանության:

«Չինաստանի, Դանիայի, Արևելյան Թիմորի, Ֆիջիի և Իսրայելի քաղաքացիները կկարողանան գնել միայն բնակելի նշանակության անշարժ գույք, իսկ Հորդանանի քաղաքացիները՝ բնակելի նշանակության երկու կամ առևտրային նշանակության մեկ միավոր անշարժ գույք: Սև ծովի սահմանամերձ պետությունների, ներառյալ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիները իրավունք կստանան գնելու անշարժ գույք՝ բացի այս ծովի առափնյա շրջաններում», - գրում է «Բլումբերգ»-ը:
XS
SM
MD
LG