ԱՄՆ-ի նախագահական թեկնածու Միթ Ռոմնին կարճ մի այց իրականացրեց Իսրայել՝ այստեղ հանդիպելով իր վաղեմի բարեկամ, երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, որը նրան տեղեկացրեց, թե ընդունում է հանրապետականների այն տեսակետը, որ աշխարհին այսօր սպառանացող ամենամեծ վտանգը Իրանն է, եթե այն ստեղծի ատոմային զենք։
Ռոմնին ասաց, թե ցանկանում է լսել միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունից Իրանին զրկելու շուրջ Նեթանյահուի ծրագրերի մասին։
Ռոմնին Երուսաղեմում ավելի ուշ հանդիպելու է պաղեստինցիների վարչապետ Սալեմ Ֆայյադին։
ԱՄՆ-ի հանրապետական թեկնածուն շաբաթ օրը Իսրայել ժամանեց Մեծ Բրիտանիայից, որտեղ ներկա էր գտնվել Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Երկուշաբթի օրը նա մեկնելու է Լեհաստան՝ ավարտելով Եվրոպա ու Իսրայել կատարած իր ուղեւորությունը։
Միթ Ռոմնին Իսրայելում քննարկում է Իրանի միջուկային ծրագիրը
