Մատչելի հղումներ

Քլինթընը Եգիպտոսին կոչ է անում գնալ փոխզիջման


Հարյուրավոր ցուցարարներ Կահիրեի այն հյուրանոցի մոտ, որտեղ հանգրվանել է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը, վանկարկում էին հակաամերիկյան ու հակամահմեդական կոչեր, երբ Քլինթընը հորդորեց Եգիպտոսի ռազմական ղեկավարությանն ու Մահմեդական եղբայրություն շարժմանը ավարտին հասցնել դեպի ժողովրդավարություն կատարվող անցումը։

Քլինինթընը հանդիպում է ունեցել Եգիպտոսի նորընտիր իսլամիստ նախագահ Մուհամեդ Մուրսիի հետ, որից հետո հանդիպեց երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար մարշալ Մուհամեկ Հուսեին Թանվանիին։

Մուրսիի հետ ավելի քան մեկ ժամ տեւած հանդիպման ժամանակ Քլինթընը հստակեցրել է, թե Վաշինգտոնը ցանկանում է, որ ժողովրդավարության հասնելու համար Եգիպտոսի քաղաքական ուժերը գնան փոխզիջումներ՝ զինված ուժերին վստահելով զուտ ազգային անվտանգության ապահովման դերը։

Սակայն Քլինթընը ժողովրդավարության ՝՝համն այստեղ առավ՛՛ ազատ ցույցերի ժամանակ, որոնց մասնակիցների մեծ մասը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի աջակիցներն էին։ ՝՝Այստեղից հեռացի՛ր, Հիլարի՛՛ կոչերի հետ միասին նրանք վանկարկում էին ՝՝Մենք չենք ուզում Մահմեդական եղբայրությանը՛՛ եւ ՝՝Եգիպտոսի մեծամասնությունը մահմեդական չէ՛՛ բառերը։

Քլինթընը մտադիր է բանակցություննե անցկացնել նաեւ Եգիպտոսի քրիստոնեական եկեղեցու առաջնորդների հետ, որից հետո կմեկնի Ալեքսանդրիա՝ մասնակցելու Ամերիկյան հյուպատոսության առջեւ դրոշի բարձրացման արարողությանը։

Քլինթընը Եգիպտոսին ԱՄՆ-ի կողմից խոստացել է 6Օ միլիոն դոլարի հատկացումներ՝ փոքր ու միջին գործարարության, ինչպես նաեւ 25Օ միլիոն՝ մասնավոր սեկտորի վարկերի հատկացումների համար։

XS
SM
MD
LG