Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի դիտորդները մեկնել են Սիրիայում սպանդ իրականացված գյուղը


syria killings in the village
syria killings in the village

Սիրիայում ՄԱԿ-ի դիտորդական առաքելության անդամները Դամասկոսի կենտրոնակայանից մեկնել են Համայի գավառում գտնվող այն գյուղը, որտեղ հինգշաբթի օրն իրականացված հարձակման արդյունքում ավելի քան 15Օ մարդ էր սպանվել։

Դիտորդական խմբի ղեկավար, գեներալ Ռոբերտ Մուդը, 3ՕՕ անդամ ընդգրկող խմբի անվտանգության նպատակով, անցյալ ամիս էր դադարեցրել առաքելության գործունեությունն այստեղ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունն ուրբաթ օրը հանդես է եկել Թրեմսեհ գյուղի դեմ իրականացված գործողության մեջ Սիրիայի կառավարությանը դատապարտող հայտարարությամբ։

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները պնդում են, որ գյուղի դեմ իրականացված ռազմական գործողության արդյունքում զոհված մարդկան թիվը հասնում է 22Օ-ի։



XS
SM
MD
LG