Մատչելի հղումներ

Առաջին մեծ փոխադրումներն՝ ԱՄՆ-ից դեպի Կուբա


Անցած կես դարի ընթացքում, առաջին անգամը լինելով, ԱՄՆ-ից ծովային առաքումներ են իրականացվել դեպի Կուբա։
Մայամիից նավարկությունը սկսած նավը Կուբա է փոխադրել կրոնական կազմակերպությունների, բարեգործական ընկերությունների ու անհատ անձանց կողմից երաշխավորված ապրանքներ՝ հասցեագրված Կուբայում բնակվող իրենց ազգականներին։

Մայամիից առաջին նավը Հավանայի նավահանգիստ է հասել ուրբաթ օրը։ Առաքումներն արտոնել է International Port Corporation ընկերությունը, որը կրում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտասահմանյան ներդրումների վերահսկողության արտոնագիր։ Այս արտոնագրի համաձայն է անցած 5Օ տարիների ընթացքում կիրառվել տնտեսական բեռնարգելք ընդդեմ Կուբայի։

Փոխադրումների արժեքը յուրաքանչյուր մեկ կիլոգրամի համար կազմում է 12 դոլար։
Նման, սակայն ավելի փոքր ծավալներով փոխադրումներ դեպի Կուբա իրականցվել են ԱՄՆ-ի այլ նավահանգիստներից եւս, սակայն առաջին անգամն է, որ նման մեծ ծավալով փոխադրումներ են իրականացվում կուբացիների մեծ համայնք ունեցող Մայամիից։
Կուբայի մամուլն այս մասին դեռեւս որեւէ լուր չի հաղորդել։
###

XS
SM
MD
LG