Մատչելի հղումներ

Թուրքիյում դատարանի առջև է կանգնելու հայազգի զոհված զինծառայողի հրամանատարը


Թուրքիայի հարավարևմուտքում գտնվող Դիարբեքիր քաղաքի ռազմական դատարանը համաձայնել է անցկացնել 2011 թվականին ծառայություն անցնելու ընթացքում կասկածելի հանգամանքներում զոհված հայազգի զինծառայողի հրամանատարի դատաքննությունը:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ, ենթասպա Սաբրեթին Էրսըզը դատարանի առջև է կանգնելու Սևակ Շահին Բալըքչիի սպանության գործով` «անփութության պատճառով պաշտոնի չարաշահում» մեղադրանքով:

Պարբերականը հիշեցնում է, որ հայազգի զինծառայող Սևակ Շահին Բալըքչին զոհվել է Բաթման նահանգում գտնվող ժանարմական ռազմակայաններից մեկում մեկ այլ զինծառայողի` Քիվանչ Աղաօղլուի կողմից արձակած կրակոցից:

«Միջադեպը տեղի է ունեցել 2011 թվականի ապրիլի 24-ին` նույն օրը, երբ հայերը նշում են 1915 թվականի իրադարձությունների տարելիցը», - գրում է «Հուրիեթ»-ը:
XS
SM
MD
LG