Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի քրիստոնյա ավետարանականանները Իսրայելի ակնառու  աջակիցներն են


Ջոն Հագին Սան Անտոնո քաղաքի Քորնեսթոն Ավետարանական եկեղեցու առաջնորդն է։ Նա ԱՄՆ-ում Իսրայելի ամենա-ակնառու աջակիցներից է եւ հիմնադիրն ՛՛Հանուն Իսրայելի միավորված քրիստոնյաներ՝՝ շահախմբական կազմակերպության։ Նրա բնութագրմամբ ՛՛ եթե ԱՄՆ-ում բնակվող 50 միլիոն ավետարանականներին հնարավոր լինի համոզել համագործակցել ԱՄՆ-ի հինգ միլիոն հրեաների հետ, ապա դա հաջողության գագաթնակետն է։՝՝

Ըստ քահանա Հագիի Իսրայելի համար շահախմբելու իր գործունեության նպատակներից է նաեւ հակա-սեմիտական գաղափարների դեմ պայքարը։ Իսրայելին աջակցելու նրա դրդապատճառներն Աստվաշնչում գրառված հատվածներն են, որտեղ նշված է, թե աշախարհի վերջը կանխորոշողները բիբլիական հողերի տիրակալ Իսրայելի հրեաներն են։

Ավետարանական քահանան վստահեցնում է, որ կազմակերպության աջակցության բուն պատճառը հիմնված է ոչ թե աշախարհի վերջը գալու գաղափարի վրա, այլ Աստվածաշնչում երկու հազար տարվա պատմություն ունեցող գրառումների։ Իսրայելի ղեկավարները ողջունել են ավետարանականների աջակուցթյունը։

Տեխասի նահանգում Իսրայելի գլխավոր հյուպատոս Աշեր Յարդենն այդ առումով ասել է, թե իսկական բարեկամը որոշվում է դժվարության օրերին։

2006 թվականին, երբ Իսրայելը ռմբակկոծում էր Լիբանանում Հեզբոլայի դիրքերը, քահանան Հագին Վաշինգտոնում կազմակերպեց քայլերթ, որի մասնակիցների թիվը հասնում էր երեք հազարի։ Նրանք հորդորում էին ԱՄՆ-ի Կոնգրեսին աջակցել Իսրայելին այդ պատերազմում։

Սակայն պաղեստինցիները, ներառյալ քրիստոնյաները բազմիցս հայտարարել են որ ավետարանական քահանան ե նրան հետեւողները հեգնում են իրենց։ Ամերիկացի արաբների խտրականության դեմ պայքարի հարցերով հանձնաժողովից Թոնի Քութալին վստահեցնում է, որ պաղեստինցիների շահերը Իսրայելի կողմից գրավյալ տարածքներում ոտնահարվում են, իսկ շատերն էլ վտարված են իրենց բնակավայրերից։ Նա վստահ է, որ ավետարանական շարժումը՝ հատկապես ԱՄՆ-ի շահախմբականները, խորությամբ չեն պատկերացնում պաղեստինցիների իրական կացությունը։ Եւ անկախ դավանանքից անհրաժեշտ է, որպեսզի տառապող մարդկացն հարցում խաչվեն գաղափարական տարբերությունները։

Սակայն բոլոր հրեաներն ու իսրայելցիներնը չեն որ ընդունում են ավետարանականների աջակցությունը։ Հրեաներն ովքեր պաշտպանում են պաղեստիցիների հետ տարածաշրծանային համաձայնության գալու գործընթացը դեմ են ավետարանականների հետ հարաբերությունների հետագա խորացմանը, քանի որ նրանցից շատերը հավանություն են տալիս Պաղեստինյան տարածքների բռնագրաավման գործողությունները շարունակելու Իսրայելի քաղքականությունը։

Սակայն շատ հրեաներ չեն ընդունում Դատաստանի օրվա մասին ավետարանականների հավատքը։ Հրեական դաշնության Սան Անտոնիոյի մանսաճյուղի գործադիր տնօերն Մարկ Ֆրիդմանի տեսանկյունից ավելի մեծ անհանգստություն պետք է պատճառի Իրանի քաղաքակակնությունը, քան այն ինչ նախադրվել է Աստվածաբանության մեջ։

Չնայած Աստվածաբանության հարցում գաղափարական տարբերություններին՝ ավետարանականների եւ հրեական պետության միջեւ արտասովոր հարաբերությունները նույն տենդենցով հավանաբար կշարունակվեն առաջիկայում։

XS
SM
MD
LG