Միացյալ Նահանգների իշխանությունները մտահոգություն են արտահայտել այն մասին, որ իսլամիստ զինյալները կարող են հարձակումներ նախապատրաստել՝ ուղղված Սոչիում գալիք տարվա փետրվարին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի խարխլմանը, և անվտանգության ոլորտում առավել սերտ համագործակցություն են առաջարկել Ռուսաստանին:
ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, Միացյալ Նահանգների ու Ռուսատանի իշխանություններն ակտիվ հարաբերություններ են պահպանում Սոչիի օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում:
Միացյալ Նահանգները նախատեսում է Ռուսատանի հետ կիսել իր կողմից հավաքված՝ օլիմպիական խաղերի անցկացման համար վտանգ ներկայացնելու մասին վկայող տեղեկությունները:
ԱՄՆ-ի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկի համաձայն, ձմեռային օլիմպիական խաղերի հետ կապված երկու պետությունները ձեռնարկում են անվտանգության խիստ միջոցներ:
Միացյալ Նահանգների անվտանգության ոլորտի պաշտոնյաների համաձայն, Վոլգոգրադում տեղի ունեցած հարձակումներն անակնկալ չէին, քանի որ նման հարձակումները սպասվում էին՝ օլիմպիական խաղերի բացմանը մոտենալուն պես:
ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակ Քեյթլին Հայդենի համաձայն, Միացյալ Նահանգների կառավարությունը Ռուսաստանին լիարժեք աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել՝ Սոչիի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու գործում:
«Մենք կողջունենք առավել սերտ համագործակցության հնարավորությունը՝ մարզիկների, հանդիսատեսների և օլիմպիական խաղերի այլ մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով», - ասել է ԱՄՆ-ի անվտանգության ազգային խորհրդի խոսնակը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը նախօրեին զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ Ռուսաստանում, մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների և պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ: