Մատչելի հղումներ

Եվրոպական Միությունը պետք է 3 միլիարդ եվրո հատկացնի Թուրքիային


Եվրախմբի նախագահող Յերոեն Դայսելբլոեմը նշել է, որ Եվրոպական Միությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի 3 միլիարդ եվրո հատկացնելու համար, որպեսզի օգնի Թուրքիային՝ կանգնեցնել Եվրոպայում ապաստան փնտրող փախստականների ալիքը:

Եվրախումբը համընդհանուր ընդունված անվանում է եվրագոտու ֆինանսների նախարարների ոչ-պաշտոնական հանդիպումների համար: Այդ խումբը ունի 19 անդամ երկիր, որոնք իրենց պաշտոնական դրամական միջոց են ընդունել եվրոն:

Խմբի նախագահող Յերոեն Դայսելբլոեմը ուրբաթ օրը նշել է, որ Եվրոպական Միությունը պետք է շտապ գործարք կնքի Թուրքիայի հետ երեք միլիարդ եվրո ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ՝ Թուրքիային օգնելու կանգնեցնել փախստականների ներհոսքը Եվրոպա: Թուրքիայի նման ֆինանսավորումը ԵՄ-ի ու Անկարայի միջև ավելի ծավալուն համաձայնության մի մասն է միայն: Մեծ գործարքը նպատակ ունի լուծել Երկրորդ աշխարհամարտից ի վեր դեպի Եվրոպա ընթացող ամենածավալուն ներգաղթի ճգնաժամը:

Գերմանիան ներգաղթողների շուրջ Թուրքիայի հետ գործարքի հիմնական աջակիցն է, քանի որ այդ երկիրը արդեն իսկ ընդունել է մեկ միլիոն փախստական 2015 թվականի ընթացքում։ Գերմանիան անգամ պատրաստ է ավելացնել այն գումարները, որոնք ի սկզբանե խոստացվել էին Թուրքիային:

ԵՄ-ի ֆինանսների նախարարների Բրյուսելում կայացած հանդիպումից առաջ Յերոեն Դայսելբլոեմը սակայն նվազեցրել նման ակնկալիքները. «Ես մտադիր եմ կենտրոնանալ նախատեսված միջոցները հատկացնելու շուրջ ջանքերի վրա և 3 միլիարդ եվրոյի գործարքի պայմանագիրը կնքելու ու կյանքի կոչելու վրա, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է: Դեռևս անիմաստ է խոսել ավելի մեծ գումարի մասին: Եկեք դեռ այս 3 միլիարդը տրամադրենք», - ասել է Դիջսելբլոեմը:

Մինչ վերոհիշյալ հանդիպումը Եվրոպական Միության տնտեսական հարցերով հանձնակատար Պիեռ Մուսկովիսիին ընդգծել է 28 անդամ պետություններից բաղկացած Միության ու Թուրքիայի միջև ավելի սերտ կապերի հաստատման անհրաժեշտության մասին.

«Խիստ կարևոր է կարողանալ համագործակցել Թուրքիայի հետ, որպեսզի Եվրոպա եկող փախստականների հոսքը լինի օրինական, վերահսկելի և կազմակերպված: Մենք պետք է ֆինանսավորենք այդ միջոցառումները» - ասել է Մուսկովիսիին:

Պաշտոնյաները նշել են, որ Իտալիան խոչընդոտում է գործարքի կնքումը: Թուրքիան այն հիմնական տարանցիկ երկիրն է, որը փախստականները օգտագործում են ԵՄ հասնելու համար: Այդ երկիրը արդեն իսկ ապաստան է տվել 2 միլիոնից ավելի փախստականի։Նրանցից շատերը փախչում են հարևան Սիրիայում մոլեգնող քաղաքացիական պատերազմից:

Ֆրանսիայի ֆինանսների նախարար Միշել Սապինը կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին՝ Միության գործադիր իշխանությանը հզորացնել պայքարը խոչընդոտելու ու արգելակելու ահաբեկչության ֆինանսավորման համար առկա դրամական հոսքերը. «Մենք խնդրում ենք հանձնաժողովին արագ որոշումներ կայացնել: Փետրվարին մենք պետք է հստակ տեսլական ունենանք որոշումների վերաբերյալ, որոնք պետք է իրականցվեն անդամ ամեն մի երկրի կողմից, իր սեփական օրենսդրության համապատասխան, իրականացնենք անհրաժեշտ համադասումը, անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումը և իրավական ընթացակարգերի իրականացումը՝ խոչընդոտելու ահաբեկչության ֆինանսավորումը Եվրոպայում», - ասել է Սափինը:

Ահաբեկչական խմբերի ֆինանսավորումը խոչընդոտելու ջանքերը ահագնացան ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման կողմից Փարիզում հրահրված նոյեմբերի 13-ի հարձակումներից հետո:

XS
SM
MD
LG