Մատչելի հղումներ

Օբամա. Կոնգրեսը պետք է երկարաձգի գործազրկության նպաստների տրամադրումը


Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականներին իրենց ընտրողներին առանց գործազրկության նպաստների թողնելու պայմաններում արձակուրդի գնալու համար

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հորդորել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին վերականգնել ավելի քան մեկ միլիոն ամերիկացիների համար կենսական անհրաժեշտություն ունեցող «տնտեսական միակ հույսը»՝ գործազրկության արտակարգ ապահովագրությունը:

Բարաք Օբաման քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի հանրապետականներին իրենց ընտրողներին առանց գործազրկության նպաստների թողնելու պայմաններում արձակուրդի գնալու համար:

Ամենշաբաթյա իր ուղերձում նախագահ Օբաման ասել է, որ աշխատանք փնտրող կամ մասնագիտական նոր որակավորում ձեռք բերող մարդկանց ֆինանսական անվտանգության տրամադրման մերժումը «միանգամայն դաժան է»՝ հավելելով, որ գործազրկության ապահովագրության դադարեցումը իրականում դանդաղեցնում է երկրի տնտեսական վերականգնումը:

ԱՄՆ-ի նախագահի համաձայն, հանրապետականների «ամանորյա հանձնառությունը» պետք է լինի ճիշտ որոշումների ընդունումն ու միլիոնավոր մարդկանց համար կենսական անհրաժեշտություն ունեցող տնտեսական անվտանգության անհապաղ վերականգնումը:

Հանրապետականների ամենշաբաթյա ուղերձում Միսիսիպի նահանգի կոնգրեսական Գրեգ Հարփերը հորդորել է Սենատին ընդունել Գաբրիելա Միլլերի անվան մանկական հիվանդությունների հետազոտության մասին օրինագիծը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի կողմից անցյալ ամիս հավանության արժանացրած օրինագծով նախատեսվում է ավելացնել ԱՄՆ-ի առողջապահության ազգային ինստիտուտին մանկական հիվանդությունների ոլորտում իրականացվող հետազոտություններին տրամադրվող ֆինանսավորումը:
XS
SM
MD
LG