Մատչելի հղումներ

Իսպանիայի թագավորը հրաժարվել է գահից՝ հօգուտ որդու


Իսպանիայի թագավորի կողմից գահից հրաժարվելու մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը

Իսպանիայի Խուան Կառլոս թագավորը հրաժարվել է գահից՝ այսպիսով ստեղծելով երկրի թագավոր դառնալու հնարավորություն իր որդի՝ 46-ամյա արքայազն Ֆելիպեի համար:

Իսպանիայի թագավորի կողմից գահից հրաժարվելու մասին երկուշաբթի օրը հայտարարությամբ հանդես է եկել երկրի վարչապետ Մարիանո Ռախոյը:

76-ամյա Խուան Կառլոսը գահ էր բարձրացել 1975 թվականին՝ Իսպանիան երկար տարիներ կառավարող բռնապետ Ֆրանցիսկո Ֆրանսկոյի մահվանից երկու օր անց, և առաջնորդել էր երկրում դեպի ժողովրդավարություն կատարված անցումը:

Խուան Կառլոսի և իր ընտանիքի շուրջ վերջին ժամանակներում տեղի ունեցած մի շարք սկանդալներ սակայն խարխլել են իր ժողովրդականությունը:

Այսպես, Իսպանիայում ծավալված ֆինանսական ճգնաժամի ընթացքում նա մեկնել էր Բոտսվանա՝ մասնակցելու համար շքեղ սաֆարիի, որի ընթացքում կոտրել էր կոնքը և մասնավոր օդանավով հետ բերվել Իսպանիա:

Խուան Կառլոսի հեղինակությանը հարված է հասցրել նաև վերջինիս փեսային նկատմամբ պետական պայմանագրերի կատարման ընթացքում մեծ գումարների յուրացման մեղադրանքով հարուցված հետաքննությունը:
XS
SM
MD
LG