Մատչելի հղումներ

Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում


Զենքի հանրահայտ նախագծով Միխաիլ Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում իր կողմից ստեղծված զենքից մարդկանց իրականացված սպանությունների համար

Զենքի հանրահայտ նախագծով Միխաիլ Կալաշնիկովն իրեն մեղավոր էր զգում իր կողմից ստեղծված զենքից մարդկանց իրականացված սպանությունների համար:

Այս մասին Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդ Կիրիլ պատրիարքին ուղղված նամակում գրել էր անցյալ տարվա դեկտեմբերին 94 տարեկան հասակում վախճանված՝ «ԱԿ-47» ավտոմատը ստեղծած նախագծող Միխայիլ Կալաշնիկովը:

«Իմ հոգու ցավն անտանելի է, նույն չլուծված հարցն է. եթե իմ ինքնաձիգը մարդկանց կյանքն է խլում, փաստորեն, ես, գյուղացու որդի, ուղղափառ քրիստոնյա Միխայլո Կալաշնիկովս, նույնպես մեղավոր եմ մարդկանց, թեկուզև՝ թշնամիների, մահվան մեջ», - գրել է Կալաշինկովը՝ Կիրիլ պատրիարքին հասցեագրված իր նամակում:

Ռուսաստանի մամուլի փոխանցմամբ, Ռուս Ուղղափառ եկեղեցու առաջնորդը ստացել է Միխայիլ Կալաշնիկովի նամակն ու արձագանքել է դրան: Կիրիլ պատրիարքի մամուլի քարտուղար Ալեքսանդ Վոլկովի համաձայն, մարդկանց մահվան համար ինքնաձիգի նախագծողի պատասխանատվության վերաբերյալ եկեղեցին բավականին հստակ դիրքորոշում ունի, որի համաձայն «երբ զենքը ծառայում է հայրենիքի պաշտպանության համար, Եկեղեցին սատարում է ինչպես զենքը ստեղծողներին, այնպես էր զենքը կիրառող զինծառայողներին»:

Կալաշնիկովի կողմից ստեղծված «ԱԿ-47» ինքնաձիգի արտադրությունն սկսվել էր Խորհրդային Միությունում 1949 թվականից և մեծ տարածում է գտել ամբողջ աշխարհում: Մինչ այժմ այն լայն օգտագործում ունի Ռուսաստանի բանակում և ոստիկանության ուժերում:

«ԱԿ-47» ինքնաձիգն ու տարբեր փոփոխություններով արտադրվող ինքնաձիգի տեսակները, բացի այդ, համարվում են աշխարհի պարտիզանական տարբեր խմբերի սիրված զինատեսակը և արդեն տասնյակ տարիներ օգտագործվում են աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող զինված հակամարտություններում:
XS
SM
MD
LG