Մատչելի հղումներ

Նվիրատվություն Թեհրանում հայկական հիվանդանոցին՝ Իրանի նախագահի կողմից


Իրանի նախագահ Հասան Ռուհանին կատարել է 10 միլիարդ իրանական ռեալի՝ մոտ 350 հազար դոլարի նվիրատվություն Թեհրանում հայկական համայնքին պատկանող հիվանդանոցին

Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող՝ տեղի հայկական համայնքին պատկանող հիվանդանոցին Իրանի նախագահ Հասան Ռուհանին կատարել է 10 միլիարդ իրանական ռեալի՝ մոտ 350 հազար դոլարի նվիրատվություն:

Այս մասին հաղորդել է ԱՄՆ-ի հայկական «Ապարեզ» պարբերականը՝ վկայակոչելով Իրանի «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը, որի համաձայն Ռուհանիի խորհրդական Հոսեյն Ֆերեյդունը հիվանդանոց կատարած այցի ընթացքում ասել է, թե Իրանում մահմեդականների և ոչ մահմեդականների գոյակցությունը լավ օրինակ է տարածաշրջանի բոլոր պետությունների համար:

Իրանի նախագահ Ռուհանին իր հերթին այցելել է իրանահայ այն ընտանիքները, որոնց զավակները զոհվել են՝ ծառայություն անցնելով Իրանի բանակում:

Իրանի նախագահը, ըստ «Ասպարեզ» պարբերականի, իր բարեմաղթանքներն է հղել իրանահայ ընտանիքներին՝ շեշտելով այն զգալի դերը, որը կրոնական փոքրամասնություններն ունեցել են երկրի կյանքում:
XS
SM
MD
LG