Մատչելի հղումներ

Ուկրաինայի արևելքում զինյալներն անվտանգության ուժերի շենքեր են գրավել


Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայի համաձայն, Կիևը պատրաստ է լսելու Ուկրաինայի արևելյան շրջաններում բողոքի ակցիաներ անցկացնող ցուցարարներին, սակայն բանակցությունների տապալման դեպքում ոստիկանությունը պատրաստ է դիմելու գործողությունների

Ուկրաինայի արևելքում գտնվող Սլավյանսկ քաղաքում ռուսաստանամետ զինյալները շաբաթ օրը գրավել են երկրի անվտանգության ծառայությանը պատկանող շենքը:

Անվտանգության ծառայությանը պատկանող շենքը գրավելուց առաջ առնվազն 20 զինյալ գրավել էր երկրի ոստիկանության ստորաբաժանումը:

Դոնեցիկի տարածաշրջանային ոստիկանության տվյալների համաձայն, Սլավյանսկում երկու շենքերի գրավումն իրականացվել է զինյալների նույն խմբի կողմից:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովի համաձայն, Սլավյանսկում շենքերի գրավումն իրականացրած զինյալների նկատմամբ կոշտ միջոցներ կիրականացվեն:

«Ցուցարարների և ահաբեկիչների միջև տարբերություն կա», - գրել է Ավակովը ֆեյսբուքյան իր էջում:

Դոնեցկում նույն օրը ավելի վաղ փայտե մահակներով զինված մի խումբ երիտասարդներ գրավել էին երկրի դատախազության շենքի հարկերից մեկը:

Ուկրաինայի ոստիկանության համաձայն, երիտասարդներն ավելի ուշ հեռացել են՝ բանակցություններից հետո:

Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Անդրեյ Դեշիցայի համաձայն, Կիևը պատրաստ է լսելու Ուկրաինայի արևելյան շրջաններում բողոքի ակցիաներ անցկացնող ցուցարարներին, սակայն բանակցությունների տապալման դեպքում ոստիկանությունը պատրաստ է դիմելու գործողությունների:

«Համարում ենք, որ այս գործողությունները ոգեշնչված և նախապատրաստված են Ռուսաստանի կողմից և խրախուսվում են Ուկրաինայի տարածքում գտնվող Ռուսաստանի գործակալների կողմից», ասել է Ուկրաինայի արտգործնախարարի պաշտոնակատար Դեշիցան:
XS
SM
MD
LG