Մատչելի հղումներ

Ուկրաինայի օդուժը հարված է հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ


Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ օդային հարվածը հասցվել էր Դոնեցկի օդանավակայանի մի քանի տերմինալ գրավված ռուսաստանամետ անջատողականներին ներկայացված վերջնագիրը լրանալուց հետո

Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն երկրի օդուժը հարվածներ է հասցրել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ:

Հայտարարության համաձայն, հարված հասցնելու ընթացքում օգտագործվել են կործանիչ օդանավեր և ուղղաթիռներ:

Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ օդային հարվածը հասցվել էր Դոնեցկի օդանավակայանի մի քանի տերմինալ գրավված ռուսաստանամետ անջատողականներին ներկայացված վերջնագիրը լրանալուց հետո:

«Ի պատասխան ռուսաստանամետ անջատողականները զենքի տարբեր տեսակներից կրակ են բացել, ինչից հետո «Միգ-29» տեսակի ռազմական օդանավից հարվածներ են հասցվել անջատողականների կուտակման վայրերի ուղղությամբ», - տեղեկացրել է Ուկրաինայի անվտանգության ուժերի ներկայացուցիչը, որի համաձայն այս հարվածներից հետո ուղղաթիռների միջոցով օդանավակայանի տարածք տեղափոխվել են Ուկրաինայի զինված ուժերի դեսանտավորներ, որոնք իրականացնում են «տարածքն անջատողականներից ազատելու գործողություններ»:

Ուկրաինայի իշխանությունները դիմել են այս քայլերի այն բանից հետո, երբ կիրակի լույս երկուշաբթի գիշերը ռուսաստանամետ զինյալները գրավել էին օդանավակայանը:

Դոնեցկի Սերգեյ Պրոկոֆևի անվան օդանավակայանում, ըստ հաղորդագրությունների, շարունակվում է հրաձգությունը, օդանավակայանի վրա օդային տարածքում շարունակում են շրջել Ուկրաինայի ռազմական օդանավերը:
XS
SM
MD
LG