Մատչելի հղումներ

Ադրբեջանում դավադրություն մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 29 իսլամիստ


Ադրբեջանի դատախազության համաձայն, դատապարտյալները, որոնցից մի քանիսը դաղստանցի են, «ջիհադ» են հայտարարել Ադրբեջանի կառավարությանը

Ադրբեջանում ցմահ բանտարկության է դատապարտվել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող խմբավորման երեք անդամ, մինչդեռ նույն խմբավորման 26 անդամները դատապարտվել են տարբեր ժամկետների բանտարկության՝ նախագահ Իլհամ Ալիևի և այլ թիրախների ուղղությամբ անցյալ տարի հարձակումներ ծրագրավորելու մեղադրանքներով:

Բաքվի դատարանի կողմից ազատազրկման դատապարտված ամբաստանյալները ձերբակալվել են 2012 թվականի ապրիլին՝ Բաքվում «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումից մեկ ամիս առաջ:

Ադրբեջանի դատախազության համաձայն, դատապարտյալները, որոնցից մի քանիսը դաղստանցի են, «ջիհադ» են հայտարարել Ադրբեջանի կառավարությանը:

Ադրբեջանի անվտանգության նախարարությունը տեղեկացրել է, որ ազատազրկման դատապարտված իսլամիստների խմբավորման անդամները հարձակումների իրականացման համար նախապատրաստվել են Իրանում, Սիրիայում և Պակիստանում, մի քանիսը մասնակցել են Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի դեմ զինված պայքարում:
XS
SM
MD
LG