Թեև եվրոպացիներն ու ամերիկացիները նախևառաջ մտահոգ են կլիմայի փոփոխությամբ ու ներգաղթով, սակայն նրանց կարծիքով, Չինաստանն արդեն մրցակցում է Միացյալ Նահանգների հետ՝ համաշխարհային ազդեցության համար։
Վերջերս իրականացված հետազոտության համաձայն, մինչև 2050 թվականը Փարիզում կարող է գրանցվել անոմալ տապի հետևանքով մահացությունների ամենամեծ ցուցանիշը՝ եվրոպական մյուս մայրաքաղաքների համեմատ։ Կանխատեսվում է, որ ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 50 աստիճան ըստ ցելսիուսի։
Կիևին ռուսական զինուժի հարվածների և սպասվող ուկրաինական հակահարձկման ֆոնին՝ հետխորհրդային մեկ այլ հանրապետություն ուշադիր հետևում է զարգացումներին։ 2008 թվականին Վրաստանը կարճատև պատերազմի մեջ էր Մոսկվայի և ռուսամետ անջատողականների հետ՝ կորցնելով Հարավային Օսիան ու Աբխազիան։