Ուկրաինայի դեմ Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո նկարիչ և նկարազարդող Ջորջ Բաթլերը ուղևորվել է պատերազմից ավերված երկիր՝ պատկերելու ժամանակակից պատերազմական կյանքի տեսարաններ։ Նա նաև հավաքել է 25 սովորական մարդկանց վկայություններ, որոնք ընդգրկել է «Ուկրաինա․ հիշիր նաև ինձ» խորագրով իր գրքում։
Ամերիկուհի Շանա Օուֆենքեմփը կամավոր է։ Իր հետ Վաշինգտոն է բերել ռմբակոծված ուկրաինական քաղաքներից փրկված ընտանի կենդանիների։ Հապշտապ արհանումների ժամանակ տերերի կողմից լքված չորքոտանիների մի մասն այժմ փնտրում է նոր՝ սիրող ընտանիքներ Ամերիկայում։