Թրամփը վերստին դատարանում է՝ այս անգամ 250 միլիոն դոլար գնահատված խարդախության գործով, ըստ որի նախկին նախագահը կեղծ տեղեկություններ է ներկայացրել իր անշարժ գույքի գնի վերաբերյալ։ Նյու Յորքի գլխավոր դատախազ Լեթիշյա Ջեյմսը հայց է ներկայացրել Թրամփի, նրա երկու չափահաս որդիների և նրա ընկերության դեմ։
Կաշառակերության և դավադրության վերաբերյալ մեղադրանքները կարող են խորտակել երկրի ամենաազդեցիկ սենատորներից մեկի՝ Բոբ Մենենդեսի քաղաքական կարիերան։
Ըստ հետազոտությունների, տևական բարձր աղմուկը կարող է նպաստել սրտանոթային հիվանդությունների առաջացմանը։ ԱՄՆ ամենից բնակեցված և ամենաաղմկոտ քաղաքներից մեկը համարվող Նյու Յորքում բարձր ձայնից խուսափելն աստիճանաբար խնդրահարույց է դառնում։