Կիևն ու արևմտյան դաշնակիցները Հաագայում նոր կենտրոն են հիմնադրել, որը քննության է առնելու Ռուսաստանի ղեկավարներին, թե արդյոք նրանց գործողություններում առկա են ագրեսիայի հանցագործության հատկանիշներ` 2022 թվականին ռուսական զինուժի Ուկրաինա ներխուժելուց հետո։
Եվրոպայի խոշորագույն` Զապորոժիեյի ատոմակայանին մոտ բնակվող ուկրաինացիները նախապատրաստվում են ռուսական հարձակմանը։
Եվրոպացիների մեծամասնությունը Ռուսաստանն այլևս համարում է հակառակորդ` Ուկրաինա ներխուժելուց հետո։ Այդ մասին են վկայել Եվրամիության 11 անդամ երկրներում՝ 16 հազար մարդկանց շրջանում անցկացված հարցման արդյունքները: Եվրոպացիներն ավելի դրական կարծիք ունեն Չինաստանի մասին։
Շուրջ մեկ շաբաթ է Փարիզում զանգվածային անկարգություններ են։ Ոստիկանները գնդակահարել են հյուսիսաֆրիկյան ծագմամբ դեռահասի։ Գործով անցնող սպան ասել է, թե մտավախություն ուներ, որ դեռահասը ինչ-որ մեկին կհարվածի իր մեքենայով, սակայն բողոքավորների խոսքով՝ տղային սպանել են ազգային պատկանելիության պատճառով:
ՌԴ-ն առերեսվեց իր համար լրջագույն վտանգին, երբ «Վագները» ապստամբություն բարձրացրեց, իսկ նրա առաջնորդը սպառնաց գրոհել Մոսկվան ու իշխանությունից հեռացնել նախագահ Պուտինին: Այս ամենը տևեց 24 ժամից քիչ, բայց ի հայտ եկան բազմաթիվ հարցեր՝ Ուկրաինայում ՌԴ-ի գործողությունների և Պուտինի ապագայի վերաբերյալ
ՌԴ իրավապահները Պրիգոժինի գործողությունները որակել են «Ռուսաստանի տարածքում զինված քաղաքացիական հակամարտություն սկսելու կոչ» և Ուկրաինայում կռվող ռուս զինծառայողներին «մեջքից դանակի հարված»:
ԱՄՆ նախագահն ու Հնդկաստանի վարչապետը հակադարձել են քննադատությանը, թե Նարենդրա Մոդիի վաշինգտոնյան այցի ընթացքում մարդու իրավունքների և ժողովրդավարության շուրջ քննարկումները հետին պլան են մղվել։
Կիևի դաշնակիցներն այս շաբաթ հանդիպել են Լոնդոնում՝ Ուկրաինայի վերականգնման համաժողովի շրջանակում։ Հանդիպման նպատակը միլիարդավոր դոլարներ հավաքելն է՝ Ուկրաինան վերականգնելու նպատակով:
Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, այս շաբաթ մեղավոր ճանաչվեց քրեական երկու մեղադրանքներով։ Հանրապետականները հայտարարում են՝ չեն դադարեցնի նախագահի և նրա ընտանիքի նկատմամբ հետաքննությունը։ Այնինչ, ըստ դեմոկրատների, հնչեցված մտահոգությունները համեմատելի չեն Թրամփի դեմ առաջադրված մեղադրանքների հետ
ԱՄՆ-ն հետ չի կանգնում նախագահ Ջո Բայդենի հայտարարությունից, որը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին նմանեցրել էր բռնապետի։
Հունաստանի վրա աճում է ճնշումը՝ հունիսի 13-ին մինչև 750 միգրանտ տեղափոխող նավի խորտակման հետաքննություն սկսելու համար: Առնվազն 82 մարդ մահացել է, հարյուրավորները դեռևս անհայտ կորած են համարվում, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։ Մեծ մասը Եգիպտոսից, Սիրիայից և Պակիստանից էին։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի պեկինյան հանդիպումը երկու երկրները առաջընթաց են համարում։ Հանդիպումը Թայվանի շուրջ խնդիրների և Կրեմլի հետ Պեկինի կապերի ֆոնին էր։
Պեկինյան այցի շրջանակում ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի հետ կարող է պարարտ հող ստեղծել Ջո Բայդեն-Սի Ծինփին գագաթնաժողովի համար։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հունիսի 22-ին պետական այցով կայցելի Վաշինգտոն՝ երկու երկրների միջեւ կապերը ամրապնդելու համար։ Չինաստանի հարցում փոխադարձ մտահոգությունները նոր թափ են հաղորդում հարաբերություններին՝ չնայած երկու երկրների տարաձայնություններին:
Ըստ պետքարտուղարության խոսնակի՝ դիվանագիտությունը լավագույն ճանապարհն է՝ կանխելու Իրանի միջուկային ջանքերը, բայց ԱՄՆ դիտարկում է բոլոր տարբերակները
Միացյալ Նահանգները չորեքշաբթի հայտարարել է, որ միջուկային ծրագրի շուրջ Իրանի հետ համաձայնության մասին լուրերը «կեղծ են և ապատեղեկատվություն»:
բեռնել ավելին