Իտալիայում վթարի ենթարկված նավի փրկարարական աշխատանքները դադարեցվել են

Իտալիայում վթարի ենթարկված նավի փրկարարական աշխատանքները դադարեցվել են

http://www.voanews.com/templates/widgetDisplay.html?id=137352118&player=article

Իտալիայի ափերի մոտ եղանակային վատ պայմանների ժամանակ վթարի ենթարկված զբոսանավի վրա իրականացվող փրկարարական աշխատանքները երկուշաբթի օրը դադարեցվել են:

Իշխանությունների համաձայն, աջ դեկի վրա ընկած «Կոստա Կոնկորդիա» վթարի ենթարկված շքեղ զբոսանավի կայունությունը վերահսկողության տակ է, սակայն չեն հայտնել, թե երբ կվերսկսվեն փրկարարական աշխատանքները:

«Կոստա Կոնկորդիա» զբոսանավը վթարի է ենթարկվել և սուզվել անցած ուրբաթ օրը Գիգլիո կղզու մոտ: Վթարի պահին նավի տախնակամածին եղել է ավելի քան 4 հազար ուղևոր։

Վթարի պատճառով, որը, ըստ նավի սեփականատեր ընկերության, տեղի է ունեցել նավապետի կողմից թույլ տված սխալների պատճառով, զոհվել է վեց մարդ, ևս 14 մարդ համարվում է անհայտ կորած:

Նավի սեփականատեր ընկերության խոսնակը հայտնել է, որ վթարված նավի նավապետն ուղևորել էր նավը «չթույլատրված և չհաստատված» երթուղով, որը չափազանց մոտ էր գտնվում ափերին, իսկ վթարի տեղի ունենալուց հետո չի հետևել ընկերության կողմից սահմանված՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող ընթացակարգին:

«Կոստա Կոնկորդիա»-ի նավապետն այժմ գտնվում է կալանքի տակ: Մեղադրող կողմի համաձայն, նրան կարող է ներկայացվել մարդասպանության և բոլոր ուղևորներին փրկելուց առաջ նավը լքելու մեղադրանքներ: