ԱՀԿ. «Պալարախտի հայտնաբերման համար անցկացվող արյան ստուգումը ճշգրիտ չէ»

ԱՀԿ. «Պալարախտի հայտնաբերման համար անցկացվող արյան ստուգումը ճշգրիտ չէ»

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին արգելել ակտիվ տուբերկուլյոզի հայտնաբերման համար կիրառվող շուկայում առկա արյան քննության միջոցները: Սա կազմակերպության կողմից առաջին պաշտոնական բացասական հայտարարությունն է՝ տուբերկուլյոզի խնամքում կիրառվող եղանակի վերաբերյալ: Հայտարարության համար հիմք է ծառայել վերջին ուսումնասիրությունները, որոնք գտել են, որ արյան քննությունը ոչ միայն հուսալի չէ և շփոթեցնող, այլ նույնիսկ հնարավոր է՝ նպաստում է տուբերկուլյոզի տարածմանը:

Ամբողջ աշխարհում տուբերկուլյոզից տարեկան 1.7 միլիոն մարդ է մահանում: Հնդկաստանում, ուր արյան քննություն է կիրառվում, ըստ կառավարության, ամեն տարի երկու միլիոնից ավել մարդ է վարակվում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործողությունների դրդապատճառը Հնդկաստանում կատարված ուսումնասիրություններն են, որտեղ, արյան քննությունը երկրում տուբերկուլյոզով վարակվելու աճ է առաջացրել:

Դրա պատճառն, քննության արդյունքի անճշտությունն է՝ այսինքն չհայտնաբերված և չբուժված դեպքերի պատճառով վարակված անձը կարող է շարունակել վարակել ուրիշներին:

Ջոն Հոփկինսի Հանրային առողջապահության դպրոցից բժիշկ Դեվիդ Դաուդին ուսումնասիրություններից մեկի առաջատար հետազոտողն է:

«Արյան քննությունները ակտիվորեն վնասում են մարդկանց՝ նրանց ոչ անհրաժեշտ դեղորայք նշանակելով կամ հետաձգելով ախտորոշումը, որի կարիքն ունեն առողջանալու համար»:

Ըստ բժիշկ Դաուդիի՝ թքի քսուքի ավանդական մանրադիտակային քննությունը ավելի էժան և տուբերկուլյոզի ախտորոշման առավել արդյունավետ եղանակ է:

Սակայն քանի որ այդ եղանակը ժամանակատար է, բժիշկները նախընտրում են արյան քննության եղանակը արագության համար:

Ըստ փորձագետների՝ արյան քննությունը զարգացող երկրներում մի քանի միլիոն արժեցող բիզնես է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամեն տարի մեկ միլիոնից ավել քննություն է կատարվում։

«Այս քննությունները որոշում են արյան մեջ տուբերկուլյոզի դեմ հակամարմինները. կյանքի որևէ հատվածում որևէ մեկը տուբերկուլյոզով վարակված լինելու դեպքում զարգացնում է այդ հակամարմինը: Խնդիրն այն է, յուրաքանչյուր անձ տարբեր տիպի հակամարմին ունի»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի հրատարակումից հետո Հնդկաստանի կառավարությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով բժիշկներին և լաբորատորիաներին չհիմնվել ախտորոշման այդ ոչ ճշգրիտ եղանակի վրա:

Որոշ ժամանակ կպահանջվի նախքան իրականությունը փոխվի Հնդկաստանի նման հսկայական երկրում:

Այնուամենայնիվ, ոլորտի փորձագետները ողջունում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունը և Հնդկաստանի կառավարության արձագանքը: