Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Միսս Տիեզերք-2013» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայից մասնագիտությամբ հեռուստահաղորդավար, 25-ամյա Գաբիելա Իսլերը
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Միսս Տիեզերք-2013» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Վենեսուելայից մասնագիտությամբ հեռուստահաղորդավար, 25-ամյա Գաբիելա Իսլերը:
Իսլերը հաղթող է ճանաչվել 86 մասնակից ունեցած գեղեցկության մրցույթում, որին աշխարհում հետևել են միլիոնավոր հեռուստադիտողներ:
Արդեն 61-րդ անգամ անցկացված «Միսս Տիեզերք» մրցույթի եզրափակիչում Գաբիելա Իսլերն առաջ էր անցել Իսպանիայից, Բրազիլիայից, Էկվադորից և Ֆիլիպիններից իր մրցակիցներից:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «Twitter»-ի իր էջի միջոցով շնորհավորել է «Միսս Տիեզերք»-ին՝ Վենեսուելայի համար «մեծ նվաճում» անվանելով Իսլերի հաղթանակը:
Հետաքրքրական է, որ աշխարհում անցկացվող գեղեցկության միջազգային մրցույթներում Վենեսուելայից մասնակիցները մինչ օրս նվաճել են ամենամեծ թվով մրցանակներ, ներառյալ ամենամեծ թվով «Միսս Տիեզերք» տիտղոսները: