Իսրայելի ոստիկանությունը սպանել է ամերիկացի մի զբոսաշրջիկի

Իսրայելի զինծառայողները՝ Կարմիր Ծովի ափին գնտվող Էյլաթ հանգստավայրի հյուրանոցներից մեկում տեղի ունեցած հանցագործության վայրում

Զբոսաշրջիկը սպանվել է մեկ մարդու մահվան պատճառը դարձած կրակ բացելուց հետո
Իսրայելի ոստիկանությունը սպանել է ամերիկացի մի զբոսաշրջիկ այն բանից հետո, երբ Կարմիր Ծովի ափին գնտվող Էյլաթ հանգստավայրի հյուրանոցներից մեկում վերջինս կրակ է բացել՝ սպանելով մեկ մարդ:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, երիտասարդ ամերիկացին պահակից զենք է հափշտակել և սպանել հյուրանոցի աշխատողներից մեկին, որը տեղում մահացել է:

Իսրայելի ոստիկանությունը հայտնել է, որ հյուրանոցի աշխատողին սպանելուց հետո երիտասարդը թաքնվել էր հյուրանոցի խոհանոցում, որտեղից կրակ էր բացել՝ ոստիկանության հետ բանակցությունների ժամանակ, ապա սպանվել՝ ոստիկանության ծառայողների կողմից բացված պատասխան կրակով:

Ոստիկանությունը դեռևս որևէ տեղեկություն չի ներկայացրել հանցագործության շարժառիթների մասին, սակայն որոշ հաղորդագրությունների համաձայն, հանցագործը ժամանակին աշխատել է հյուրանոցում և ճանաչում էր զոհին: